Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Նորաշենում ոսպի եւ ոլոռի բերքը կազմել է 8 տոննա․ մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լուսանկարներում Նորաշեն գյուղում արտադրված ոսպ է։ Առաջին բերքը' ստացված շատ կարեւոր համագործակցության արդյունքում։

Պարենի համաշխարհային ծրագրի եւ ՄԱԶԾ աջակցությամբ, Նորաշենի 15 ֆերմեր մոտ 19 հեկտարի վրա ցանել է ոսպ, ոլոռ եւ լոբի։

Ոսպի եւ ոլոռի բերքը կազմել է 8 տոննա։ Լոբու բերքի վերաբերյալ ամփոփիչ տվյալներ դեռ կունենանք։

Եվ ինչով է այս ծրագիրը կարեւոր... բերքն ուղղվելու է Տավուշի դպրոցներում սովորող երեխաներին։ ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ ծրագրի շրջանակներում մեր երեխաներին հատկացվող սնունդը պետք է լինի ու արդեն որոշ չափով' Տավուշից է։

Մենք հասնելու ենք նրան, որ դպրոցների ողջ սնունդն ապահովենք մեր այգիներից, այլ ոչ' օտար երկրներից ներկրածով։

Միայն Նորաշենում 2020 թվականի համար նախատեսվում է գյուղի վարելահողերի 2-րդ հատվածում, որտեղ կա 132 հեկտար չմշակվող հողատարածք, մշակել եւս 30 հեկտար։ Այսինքն' առկա մշակվող մակերեսներին կավելանա եւս 30 հեկտար մշակվող հողատարածք։

Յուրաքանչյուր համայնք կարող է եւ պետք է կրկնի այս հաջողությունը։ Զարգացմանն այլընտրանք չկա։

(Լուսանկարները' Գարիկ Փայտյանի ֆեյսբուքյան էջից)»։