Մեզ «Հանրապետական» կուսակցությունից միլիոններ են խոստացել, որ արդարություն չպահանջենք, հրաժարվել ենք․ Սարգիս Քլոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇենգավիթի դատարանի դիմաց, որտեղ քիչ անց կմեկնարկի Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նշեց, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը ասել է, թե ինքը Մալաթիա Սեբաստիա համայնքում ահաբեկել է քառորյա պատերազմի զոհվածների ընտանիքներին, որ կառավարությունից գումար են պահանջել:
«Մի զոհվածի ընտանիք էլ ես եմ, ոնց կարող եմ նման հայտարարություն անել: Նա այդպես է անում, որ զոհվածի ընտանիքներին դրդի իմ դեմ»,- ասաց նա։
«Նա ասում է՝ իբր մենք՝ զոհվածների հարազատները, իրենց երեխաների արյունը վաճառում են, ընկերներ, եթե վաճառած լինեինք, կկանգնեինք Քոչարյանի կողքը, ինչի՞ պիտի կանգնեինք ստեղ: Էն ժամանակ մեզ Հանրապետական կուսակցությունից միլիոններ են խոստացել, որ արդարություն չպահանջենք, բայց մենք հրաժարվել ենք։ Ես ասել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ: Արամ Հարությունյանը հեղափոխության օրերին եղել է մեր կողքին, հիմա Նիկոլը իրեն աշխատանք չի տվել, դարձել է «աբիժնիկ»»,- նշեց Քլոյանը: