Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գուրգեն Եղիազարյանը կասկածներ ունի Փաշինյանի մասով

«Հերիք էղավ, ա՛յ տղա: Էն, ինչ անում ես, պետության դեմ ես անում», - այսպես մեկնաբանեց Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ, Գուգեն Եղիազարյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի խոսքում «Կա՛նգ առ»-ը։ 

Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին։ Խոսելով Ամուլսարի սեփականատերերի վերաբերյալ Փաշինյանին ուղղված հարցի մասին՝ Եղիազարյանն ասաց, որ Փաշինյանն իր պատասխանով մատնել է ինքն իրեն՝ ասելով, որ հանքավայրի սեփականատերերը հաճախակի փոփոխվում են։ 

Եղիազարյանը կասկածում է, որ Փաշինյանը բաժնեմաս ունի հանքավայրում։ Հրապարակախոսը նշեց նաև, որ ժամանակին Ամուլսարի շահագործմամբ զբաղվող «Լիդիան» ընկերությանը ժամանակին վտարել են Վրաստանից։ Նրա խոսքով՝  Փաշինյանը վեր է ածվել «Լիդիան»-ի փաստաբանի։ «Ծոծորակդ կտեսնաս, Ամուլսարը չես տեսնի», - հրապարակախոսը դիմեց Փաշինյանին։ 
 
Քաղաքագետ, քաղաքական գործիչ Մենուա Հարությունյանի համոզմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականի խոսքով կարևոր հաղորդագրություններ է հղել հանրությանը։ Փաշինյանը, ըստ քաղաքագետի, որոշումներ կայացնել չգիտի, առաջնայինը երկրորդայինից չի տարբերում։ «Եվ սա նկատում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը», - շեշտեց նա։
 
Քաղաքական գործչի խոսքով՝ սա ասում է մի կառույց, որն ամենատեղեկացվածն է եղել Նիկոլ Փաշինյանից ու պետությունում տիրող իրավիճակից, ինչն էլ փաստում է իրավիճակի լրջության մասին։
 
Նա թվարկեց  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունները՝ նշելով, որ այն պաշտոնյաները, որոնք կսկսվեն ծառայել օրենքին, ոչ թե Փաշինյանին, կազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից։ 
 
ԱԱԾ հաջորդ ղեկավարը, ըստ Մենուա Հարությունյանի, կլինի նա, ով կդառնա Նիկոլ Փաշինյանի կամակատարը, իսկ կառույցն իր հերթին կվերածվի քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու միջոց։