Բացել լրահոսը Փակել լրահոսը
15687047554907
A A
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարությունում (տեսանյութ)

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան և ոլորտային պատասխանատուները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները և դրանք՝ այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը: 

Նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի, «Ինժիներական քաղաք» նախաձեռնությունների, ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթությունն է:

ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարը գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրներին միավորում է ապագայի նույն տեսլականը, ինչը փոխգործակցության և երկկողմ օրակարգի հարստացման նոր ու  խոստումնալից հեռանակարներ է բացում: Այդ առնչությամբ ընդգծվեց այդ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի նախաձեռնման համար անմիջական դերակատարների հանդիպման հարթակների ձևավորման կարևորությունը: