Բացել լրահոսը Փակել լրահոսը
149140
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը» փակ նիստ է անցկացնում

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել։ Այն ընթանում է «ՔՊ»-ի գրասենյակում։

Օրակարգում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցի քննարկումն է։

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում միայն նշեց, որ ՍԴ-ի ճգնաժամից դուրս գալու առնվազն 2 իրավական տարբերակ ինքը գիտի։

Այլ հարցերի Ալեն Սիմոնյանը չպատասխանեց։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա ընդգծել էր, որ խորհրդարանը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ի շուրջ խնդիրների և իրավիճակի կապակցությամբ։

Ալեն Սիմոնյանն ադրադարձավ նաև Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ ԱԱԾ պետի պաշտոնից։ «Ես իմացել եմ միայն հրաժարականի դիմումի առկայության մասին»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը չցանկացավ որևէ գնահատական հնչեցնել, պատճառաբանելով, թե վաղ է, բացի այդ՝ չի էլ ցանկանում։ «Որովհետև, մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդը»,- ընդգծեց նա։ Արթուր Վանեցյանի մոտ 1,5 տարվա պաշտոնավարման ընթացքում՝ Ալեն Սիմոնյանը կաշկանդվածություն չի նկատել, տեսել է լավ աշխատանք։