Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրված է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողը հարց հնչեցրեց նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու վերաբերյալ։

«Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրված է, և այդ գնահատականը եղել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու շարունակվող հեղափոխությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև որպես գնահատական նշեց՝ իր բերած 100 փաստերի կոնտեքստում գնահատական տվել է իր քաղաքական գործունեության ընթացքում։ «Հայաստանի քաղաքական պրոցեսներում ես երբեք որևէ պայմանավորվածութուն չեմ ունեցել»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին խոսակցություններին։   

Եթե ստվերային գործարքի հանագամանքը լիներ, Փաշինյանի խոսքով, ապա իր ողջ կյանքն ու գործունեությունն անիմաստ կլիներ։