Բացել լրահոսը Փակել լրահոսը
1568578062,1532
A A
Քաղաքականություն

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Բաբկեն Արարքցյանին

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, ՀՀ Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է։ Լրանում է նրա 75-ամյակը, գրում է ilur.am-ը։

Հայ Ազգային Կոնգրեսի շնորհավորական ուղերձում ասվում է․

«Անհնար է գերագնահատել Բաբկեն Արարքցյանի դերակատարությունն ինչպես Արցախյան շարժման, այնպես էլ նորանկախ Հայաստանի արձանագրած հաջողություններում։ Համազգային շարժման ղեկավարության, իսկ այնուհետև՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի կարգավիճակում, Բաբկեն Արարքցյանն իր անկյունաքարային մասնակցությունն է բերել 1988 թվականից այս կողմ ընկած և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր գործընթացներում․ Արցախյան շարժում, ինքնապաշտպանական ջոկատների, այնուհետ նաև՝ ՀՀ զինված ուժերի կազմավորում, անկախության հանրաքվեի կազմակերպում և փայլուն անցկացում, նորանկախ Հայաստանի խորհրդարանի, որպես ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտի կայացում, քաղաքական ու տնտեսական համարձակ բարեփոխումների իրագործում։ Առանձնահատուկ շեշտելի է Բաբկեն Արարքցյանի՝ որպես Սահմանադրական հանձնաժողովի համանախագահի դերը ՀՀ Սահմանադրության մշակման և ընդունման գործում։ Նաև նրա էական դերակատարության արդյունքում Հայաստանն ունեցավ մի Սահմանադրություն, որն իր կիրառման ողջ ընթացքում ոչ միայն չդարձավ քաղաքական-սահմանադրական թնջուկի պատճառ, այլև հնարավորություն տվեց լուծելու երկրում առաջացած մի քանի սուր ճգնաժամեր»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում