Բացել լրահոսը Փակել լրահոսը
s6mybvwryqi6tjrabkiwk3l5wy.thumb
A A
Պաշտոնական

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց։ Հետագայում վերելքներ կատարելիս հորդորում է նաև խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.
 
* Բարձրանալ մեծ խմբերով
* Վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ
* Տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ
* Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին արտառոց ողբերգական դեպք էր գրանցվել․ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել էր Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա։