Բացել լրահոսը Փակել լրահոսը
heriqnaz-4
A A
Քաղաքականություն

Հերիքնազ Տիգրանյանը դեմ է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Կառավարության մաս կազմեն (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ձեռքբերում է համարում այն, որ ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, Կառավարության կազմից դուրս են, և նրանք ղեկավարները գործադիրի անդամ չեն հանդիսանում։

«Եթե մենք խոսում ենք ուժային կառույցների ապաքաղաքական գործունեության մասին, ապա այսօրվա Հանրային ծառայության մասին օրենքով՝ Ոստիկանության պետը և ԱԱԾ տնօրենը զբաղեցնում են վարչական պաշտոններ, ինչը նշանակում է, որ նրանց վրա մասնագիտական գործունեությունն է դրված, և այս պարագայում նրանց տեղափոխել քաղաքական պաշտոնների խմբում, ես գտնում եմ ոչ նպատակահարմար»,- ասաց նա։