Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սոնա Աղեկյանը Հայկ Մարությանին հրավիրում է բանավեճի՝ ուղիղ եթերում (տեսանյութ)

Մեր թիմի բոլոր անդամները ենթարկվում են բռնաճնշումների; Նույնիսկ իմ տան մոտ հսկողություններ են իրականացվում, իմ յուրաքանչյուր քայլը զեկուցվում է։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

«Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հսկողություն է իրականացնում իմ թաղամասում, և Շենգավիթի բաժնի ոստիկանների հետ ինձ բերման ենթարկելու օպերացիային էր մասնակցում։ Ես չգիտեմ՝ բոլոր թաղապետները մասնակցո՞ւմ են ոստիկանների հետ համատեղ օպերացիաներին, թե՞ ոչ։ Ապօրինաբար, առանց հիմնավորման ինձ տարան Շենգավիթի ոստիկանության բաժին, 3 ժամ ինձ պահեցին»,- ասաց Աղեկյանը՝ նշելով, որ դիմելու են ՄԻԵԴ, քանի որ «կատարվել է մարդու իրավունքների ոտնահարում»։

Ավագանու նախկին անդամը կարծում է, որ Երևանի ավագանին, որը պետք է քաղաքապետարանին վերահսկող մարմին լինի,  «գրպանային» քաղաքականություն է վարում։

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է գտնվել ավագանու նիստին, եթե ունի հարց ու առաջարկություններ։ Սեպտեմբերի 10-ին ես դիմում էի ներկայացրել, որ ներկա գտնվեմ ավագանու նիստին՝ որպես Երևան քաղաքի բնակիչ, բայց Հայկ Մարությանը չուներ համարձակություն, որ ինձ հետ միևնույն դահլիճում գտնվեր, և արեց ամեն ինչ, որ իր կազմակերպչական վարչության պետն ասի, որ նպատակահարմար չէ, որ մենք այդ նիստին ներկա լինենք։ Ես դիմեցի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարներին։ Երկուսն էլ ասեցին՝ ինչ ուզում ես՝ անենք քո համար, միայն նիստերի դահլիճ չենք կարող ։ Ես Հայկ Մարությանին հրավիրում եմ բանավեճի, եկեք ուղիղ եթերում բանավիճենք Երեւանի  խնդիրների շուրջ»,- ասաց նա։