Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանն է ամեն ինչի հետևում կանգնած․ Արամ Հարությունյան (տեսանյութ)

Երեկ դատավարության ժամանակ ակնհայտ երևում էր, որ մարտի մեկի զոհերի հարազատներին  ուղղորդել էին։ Իսկ փաստաբանները, ինչպես դատավարության ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը, դիտավորյալ չեն իրազեկում գործի նյութերի մասին և ոչ տրամաբանված հարցեր էին հնչեցնում։ Այդ մասին նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Իմ համար այս դատավարությունը 1998 թվականի վեճի շարունակությունն է, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի։ Ցավոք սրտի՝ Ռոբերտ Քոչարյանի կողքին չէ Վազգեն Սարգսյանը։ Բայց Քոչարյանի օգտին հիմա խոսում է 10 տարվա պատմությունը։ Այս կռիվը փաստորեն շարունակվում է մինչև այսօր։ Լևոն Տեր-Պետրոսյանն է ամեն ինչի հետևում կանգնած»,- ասաց նա։

Հարությունյանն անդրադարձավ նաև տեղի ունեցած միջադեպին։

«Գեղեցիկ չստացվեց, որ հարվածը ստացավ այդ կինը, բայց դա էդքանով է ինձ համար ոչ հաճելի, բայց պետք է հասկանան, որ ի վերջո կստանանա արժանի պատասխան։ Ոստիկանությունը չպետք է բանը թողներ, որ հասներ դրան, բայց գլխավոր ոստիկանապետը չի նպաստում, որպեսզի ոստիկանական համակարգի պատիվը բարձր պահվի»։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ավարտից հետո Ազգային համաձայնություն  կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի և ակցիայի մասնակիցների միջև բախում  է տեղի ունեցել, որի ժամանակ Արամ Հարությունյանը հարվածել է մի կնոջ։

Նշենք նաեւ, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։