Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հումորի ու սատիրայի ժանր է․նախագծից շեղվում ենք․Գևորգ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դուր չի գալիս, որ իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագծի շուրջ քննարկումները հումորի են վերածվել։

«Սկզբում ասում եք, որ հումոր չեք ուզում անել, բայց հետո հարցերը հումորի ու սատիրայի ժանր է։ Ինչ-որ շեղվում ենք նախագծի նպատակից, ինչ-որ աննախադեպ ակտիվություն է նկատվում»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը մի քանի դիտարկում արեց և հավելեց, որ եթե փորձեն ամեն մի նախագծի «պոզ ու պոչ» կպցնեն, ապա խորհրդարանում ոչ մի օրենքի նախագիծ «հաջողությամբ չի պսակվի»։