Բացել լրահոսը Փակել լրահոսը
Seda-Safaryan
A A
Քաղաքականություն

Ամբողջ գործը ձախողվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին․ Սեդա Սաֆարյան

«Մարտի 1-ի» գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը այսօր դատարանում ելույթ ունեցավ և անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։

Սեդա Սաֆարյանը հիշեցրեց, որ 20 օրում ինքը 12 պաշտպանյալ է ունեցել, որոնցից 7-ի վերաբերյալ մեղադրանքները 20 օրում դատարան են ուղարկվել՝ անգամ իրենց միջնորդությունները քննության առարկա չդարձնելով։

«Իրավունքի գերակայություն պահանջող այդ խումբն այն ժամանակ, երևի չկար, որ իրավունքն այդպես զարգացներ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, որովհետև չէր կարող, թույլ էլ չէր տա։ 20 օր Հայաստանում տիրել է ռազմական դրություն։ Հենց Քոչարյանի օրոք են գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան գնացել»,- նշեց Սեդա Սաֆարյանը։

Նա շեշտեց, որ ամբողջ գործը ձախողվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ՝ իր վարած քաղաքականության, ռազմական դրություն մտցնելու արդյունքում։

Տեսանյութը քիչ անց։