Բացել լրահոսը Փակել լրահոսը
69603158_668788053615170_6473405580756123648_n
A A
Քաղաքականություն

Մարտի 1-ը պատմական ոճրագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը ներկա է «Մարտի 1-ի» գործով քննվող դատավարությանը։

Նա ճիշտ է որակում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ժամանակը կգա, և պատմության մեջ այս քրեական գործի մասին կգրվի, թե ովքե՞ր են բացասական հերոսներ, ովքեր՝ դրական։

«Շատ երկար ենք սպասվել այսօրվան, որ դատական պրոցես սկսվի, և վերջապես ամբողջ աշխարհը իմանա իրականությունը, որի մասնակիցը մենք եղանք։ Վստահ եմ, որ արդարադատություն կիրականա։ Ինչպես Քոչարյան ասաց՝ դասագրքային մակարդակով հայտնի կլինի, թե ովքե՞ր են հերոսները, ովքե՞ր են չար տղաները, որոնք, բանակը օգտագործելով, սեփական ժողովորդի վրա կրակեցին»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց նա։

Արամ Մանուկյանը նշեց, թե սա սովորական դատական պրոցես չէ, սա ժողովրդի արժանապատվության խնդիրն է։ Նրա խոսքով՝ Մարտի 1-ը պատմական ոճրագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ։

«Սա պատմական իրադարձությունն է, հայ ժողովուրդը պետք է թոթափի այդ խարանը, պետք է պատժի բոլոր նրանց, ովքեր ոճիր են իրագործել։ Այստեղ նստած են ոճրագործներ»,- նկատեց նա։

Հեղափոխության արգասիքը դրական չի լինի, եթե այս գործընթացը արդար չլինի, հայտարարում է Արամ Մանուկյանը և հավելում, թե չի ակնկալում, որ դատավորը դատավճիռ կկայացնի, այլ դատավորը պետք է արձանագրի այն իրականությունը, որը կա Հանրապետությունում։

«Սահմանադրության խախտումը բանակի ներգրավումն է, և իրենք դա ընդունում են։ Փաստերն այնքան շատ են, որ գործի էության մասին չեմ էլ ուզում խոսել։ Որևէ մեկին պետք չի բացատրել, թե ինչ է կատարվել Մարտի 1-ին, բոլորը գիտեն։ Փաստաբանները իրենց գործն են անում, դա իրենց փեշակն է»,- ասում է նա։