Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը վերսկսվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց։
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։
«Սահմանադրական դատարանի կազմով ցանկացած որոշում չի կարող հանդիսանալ ՍԴ որոշում»,- դատարանում հայտարարում է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող Տիգրան Եգորյանը՝ պատճառաբանելով հետևյալը․
«Սահմանադրական դատարանը, ըստ 2015թ․դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների, Սահմանդրությամբ բաղկացած է 9 անդամներից, որոնց ընտրության ընթացակարգը համապատասխանում է, և որոնց ընտրության պահը ևս սահմանվում է Սահմանադրությամբ՝ 213-րդ հոդվածով։ ՍԴ փոփոխություններից հետո անցումային ժամանակահատվածը ավարտվում էր 2018թ․ ապրիլի 9-ին՝ ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմամբ և այս փաստով պայմանավորված՝ Սահամանդրությամբ ամբողջական ուժի մեջ մտնելու պահով։ Սակայն դրանից հետո ՍԴ-ի դատավորների ընտրություն չի իրականացվել, և այս պահին ՍԴ-ում Սահմանդրությամբ ընդունված ընթացակարգով ընտրված է և գործում է 2 դատավոր։ Բոլոր մնացած,ը ըստ մեզ, և ըստ Սահմանադրության՝ ՍԴ անդամներ են, որոնք գործող Սահմանադրությամբ չունեն ՍԴ դատավորի լիազորություններ։ Նրանք չեն համապատասխանում ՍԴ դատավորի սահմանված չափանիշներին, նրանց համապատասխանության հարցը չի ստուգվել և համապատասխան ընթացակարգով, և նրանք չեն ընտրվել Ազգային ժողովի կողմից»։