Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0824
A A
Քաղաքականություն

«Մարտի 1»-ի գործում Արայիկ Հարությունյանը կանխատեսում է արդարադատության հաղթանակը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ 2020 թ. նախագահի թեկնածու դառնալ պատրաստվող Արայիկ Հարությունյանը Հայ-ռուսական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման ընտրություններին՝ նա դրանք բարձր գնահատեց։  

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը խոսեց նաև Հայաստանում և Արցախում հանքարդյունաբերության մասին։

Հարցին, թե ինչպես է վերաբերում հանքարդյունաբերությանը, Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, նա պատասխանեց, որ առանց հանքարդյունաբերության՝ ՀՀ տնտեսությունը հնարավոր չէ պատկերացնել։ 

Նա ընդգծեց, որ Արցախում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Վալեքս Գրուպ» ընկերությունն ամենախոշոր հարկատուն ու գործատուն է։

Հարցին, թե ինչպես է գնահատում իր հնարավորությունները 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների, նա պատասխանեց.

«Ժողովուրդը պետք է գնահատի»։

Հարցին, թե 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախի ո՞ր զորքերն են բերվել, նա ասաց, որ որպես վարչապետ կապ չի ունեցել բանակի հետ, և  զինվորականներին արդեն իսկ իրենց ցուցմունքներում անդրադարձել են այդ հարցին։ 

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործն իրավական հարթության վրա է, թե՞ քաղաքական, նա պատասխանեց. «Միայն մի բան եմ կարող ասել: Արդարադատությունը կհաղթի»։