Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131871
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան․ մեղադրող դատախազ (տեսանյութ)

Մեղադրող դատախազը դատարանին է միջնորդում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվի՝ պատճառաբանելով, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջին, որում խոսվում է ՍԴ որոշման մեջ։ Վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի գործառույթային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետևաբար՝ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան»,- դատարանին դիմելով՝ ասաց դատախազը։

Միջնորդությանը միացավ նաև մյուս դատախազը։ Նա ներկայացրեց իր դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ։ Այնուհետև դատարանը հայտարարեց ընդմիջում։