Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա․ Սուրեն Պապիկյան

Կառավարությունը 2019 թվականին Սևանա լճից թույլատրվածից ավելի ջրառ չի իրականացնելու։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այս պահի դրությամբ թույլատրելի 170 միլիոն խ/մ-ից 30 մլն խ/մ-ով պակաս ջուր է բաց թողնվել, իսկ անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ 53 մլն խ/մ-ով պակաս։ Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին, այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խ/մ»,- ասաց նախարարը։

Նա հավելեց, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Սևանա լճի մակարդակն արդեն 2 սմ-ով բարձր է։