Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Էջմիածնում անչափահաս է դանակահարվել․ մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)

Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Վնասվածքը որովայնին էր, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։ Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամաբ կալանավորվեց։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։