Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մտածում են, որ կարող են շանտաժի ենթարկել մեր Կառավարությանը․ Բագրատյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ներողություն խնդրելով պատգամավորներից օրակարգի հարցից շեղվելու համար, ԱԺ ամբիոնից «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ։

«Այն թվերը, որոնք ներկայացված են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվության մեջ, մեր մասնագետների հաշվարկով խիստ չափազանցված են։ Մենք հանդիպել ենք Գնդեվազի այն աշխատակիցներին, որոնք շինարարության ընթացքում այդ աշխատանքները արել են, և նրանք մեզ օգնելու են պարզելու, որ այդտեղ կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով ձևակերպված են։ Մեր հայ մասնագետների գնահատմամբ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի քան 20 մլն դոլար»,- նշեց նա։

Սերգեյ Բագրատյանն առաջարկեց այսօր ստեղծել քննիչ հանձնաժողով հանքարդյունաբերության խնդիրները լուծելու նպատակով և այդ ծախսային մասը ֆիքսելու համար։

«Ընդամենը 48 տեխնիկա և 2 կապլավան է փորած, և հաշվում են մեր պետության վրա 400 մլն դոլար և մտածում են, որ այդպես կարող են շանտաժի ենթարկել մեր Կառավարությանը և ժողովրդին այդ հաշվարկներով ծանր դրության մեջ դնել, մենք պատրաստ ենք ապացուցել, որ այդ թիվը հնարավոր չէ ծախսած լինեն այդ ընթացքում»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ կարճ ժամանակում իրենք կապացուցեն այդ ներկայացված հաշվետվության սին լինելը։