Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՆազԲաղդ
A A
Քաղաքականություն

Փաստահավաք հանձնաժողովը լինելու է արտադատական մարմին․ «Իմ քայլը» պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Նազելի Բաղդասարյանն անհրաժեշտ է համարում Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «Դատական և իրավական բարեփոխումների 2019-23 թթ․ ռազմավարությունը» նախագիծը։

Իրավաբան պատգամավորը հատկապես կարևորեց անդրադարձն անցումային արդարադատությանը։

«Հաջորդ տարվա առաջին եռամսյակում կձևավորվի Փաստահավաք խումբը, որը կդիտարկի 1991 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածի ընտրական գործընթացները, սեփականությանը վերաբերող խնդիրները, խաղաղ պայմաններում զինվորների մահացության դեպքերը և այն բոլոր իրադարձությունները, որոնք հաջորդել են ընտրական գործընթացներին»,- ընդգծեց Բաղդասարյանը։

«Իմ քայլը» պատգամավորի կարծիքով՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն իսկ կընդունվի  Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքը, հանձնաժողովը փաստահավաքությունից հետո զեկույց կներկայացնի Ազգային ժողով, և այդ ամենի արդյունքում կտրվի քաղաքական գնահատական։ Բաղադասարյանը խոսեց նաև Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների, դատավորների բարեվարքության գնահատման մասին։

Փաստահավաք հանձնաժողովը, նրա խոսքով, լինելու է արտադատական մարմին, անդամները կլինեն հանրային ճանաչում ունեցող անձինք։ Հարցին, թե ինչ գործիքակազմ է կիրառվելու, որ հանձնաժողովում չլինեն օրվա իշխանության յուրայիններ, ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի անդամը պատասխանեց, որ օրենքը կսահմանի, թե ովքեր են կարող ընդգրկվել և ինչ կարգով։

Մանրամասները՝ տեսանյութում