Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսօր անօրինական ձևով փակենք Ամուլսարի հանքը, այլ օրերի էլ կփակենք լրատվամիջոցներ, արտադրամասեր․ Փաշինյանը՝ Բաբաջանյանին (տեսանյութ)

«Ինչու եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու և արդյոք չե՞ք կարծում, որ այդպես դեմ եք գնում հեղափոխությամբ այն նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստմանը»,- անդրադառնալով Ամուլսարի խնդրին՝ խորհրդարանում պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան պատգամավորի՝ վարչապետը նույնպես հարց է բարձրաձայնում, թե ինչո՞ւ է Արման Բաբաջանյանը կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի Ընտրական օրենսգրքով ձևավորված ԱԺ-ում  պատգամավոր լինելը։

«Իրականությունն այնպիսին չէ, ինչպես Դուք նշում եք, որովհետև, եթե դուք ուշադիր եք եղել իմ վերջին ուղիղ եթերում քաղաքացիներին ուղղված ելույթը, այնտեղ հստակ նշված է, որ Ամուսլարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մյուս դեպքերում հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետությունից, և եթե որոշ դեպքերում կա էմոցիոնալ, բնապահպանական կամ տնտեսական մոտեցում, կարծում եմ, որ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, թե չկա որևէ մեկը, որը կմեղադրի Կառավարությանը, որ Ամուլսարի, ինչպես նաև այլ հարցերում հետամուտ չի եղել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե այսօր անօրինական ձևով փակեն Ամուլսարի հանքը, ապա այլ օրերի էլ կփակեն լրատվամիջոցներ, արտադրամասեր։

«Էլ չեմ ասում, որ հետո կվերցնենք մեզ, իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»։