Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դուք, տարակուսած, ոչ մի վերջնական բան չասացիք Վահե Գրիգորյանի նամակի կապակցությամբ․ Բաբաջանյանը՝ խորհրդարանին (տեսանյութ)

«Մի քանի ամիս է՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ առկա է լրջագույն ճգնաժամ, և մենք շարունակում ենք այս իրողությունը անկարևոր համարել»,- խորհրդարանում ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարում է պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա նշեց, որ ճգնաժամը սովորական վերաբերմունք չէ, այլ իրավիճակ է, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար։ Պատգամավորը հայտարարում է, թե Հայաստանում ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։

Արման Բաբաջանյանը խորհրդարանի անդամներին հիշեցրեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր գրել մի շարք մարմինների, այդ թվում՝ ԱԺ-ին, բայց խորհրդարանից այդպես էլ արձագանք չեղավ։

«Դուք բոլորդ տարակուսած այդպես էլ ոչ մի վերջնական բան չասացիք Վահե Գրիգորյանի նամակի կապակցությամբ։ Մենք մինչև հիմա գործողությունների պլան չունենք, և վիճակն անհասկանալի է, որովհետև մենք շարունակում ենք քննարկել փաստաթղթեր, որոնք գնում են Սահմանադրական դատարան, փակ ռեժիմով, գրավոր ընթացակարգով քննվում են։ Ի դեպ ինչո՞ւ փակ, որովհետև երես չունեն մեր ժողովորդին նայեն։ Եվ այս մարդկանց, ովքեր կասկածելի հանգամանքներում հավաքվում են, որոշումներ են կայացնում, մենք շարունակում ենք վստահել այս կարևոր համաձայնագրերի քննությունը»,- շեշտում է նա ու հավելում՝ խնդրին պետք է լուծումներ տանք։