Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Հարուստը մի քիչ ավելի շատ գույքահարկ է վճարելու, քան թոշակ ստացող տատիկը․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Խորհրդարանում քննարկվող «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցնում է, որ օրինագիծը նոր չէ։ Նախկինում հայտարարություններ են եղել, թե ինչո՞ւ պետք է հարուստները քիչ եկամուտներ ունեցողների հետ նույն հարկը վճարեն, հիմա օրենսդիր իշխանությունն, ըստ Արարատ Միրզոյանի, այս օրենքի նախագծով փորձում է հավասարակշռել՝ գույքի նկատմամբ կիրառվող հարկի սանդղակը բարեփոխելու ճանապարհով։

«Որևէ հարուստ սեփականատեր պետք է իմանա, որ 1 քառ․մ ավել հող կամ տուն ունենալու պարագայում մի քիչ ավելի շատ գույքահարկ է վճարելու, քան տատիկը, որն ապրում է 1 սենյականոց բնակարանում և թոշակ է ստանում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։