Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերժելի են բոլոր նրանք, որոնք որևէ թելով առնչվել են նախկին 20-ամյա ռեժիմի հետ․ Արման Բաբաջանյան

Քաղաքականություն
arman babadjanyan

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկած և անկախ պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանը չի բացառում, որ կարող է սկսվեն գործընթացներ, որտեղ ինքն իրեն տեսնի արտախորհրդարանական զարգացումներում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է  ինքը՝ Արման Բաբաջանյանը։

Թե, ո՞ր ուժերի հետ է պատկերացնում համագործակցությունը, պատգամավորը հստակեցրել է․

«Դրանք այն մարդիկ են, որոնք մասնակցել են հեղափոխությանը, ինչ-ինչ պատճառներով համաձայն չեն այսօրվա իրողությունների, ապիկարության, ապաշնորհության, դիլետանտիզմի հետ, և այս պատճառով չեն պատրաստվում հաշտվել։ Այս երկրին բաժին հասած փառահեղ  հնարավորությունն ուղղակի ոչնչացնել չեմ տա, որովհետև այդ իրավունքը չունեմ»,- ասաց նա։

Նախկին իշխանությունից չկա այնպիսի մեկը, որի հետ Արման Բաբաջանյանը կհամագործակցի։

«Ինձ համար մերժելի են բոլոր նրանք, որոնք որևէ թելով առնչվել են նախկին 20-ամյա ռեժիմի հետ»,- շեշտեց պարոն Բաբաջանյանը։

Անկախ պատգամավորն այն կարծիքին է, որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել հեղափոխությունը։

«Իշխանությունը չունի համարժեք մտավոր, իմացական ներուժ և գիտակցում է, որ չի կարող»,- նկատեց նա։