Բացել լրահոսը Փակել լրահոսը
despan-lin-treysi
A A
Քաղաքականություն

Ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի կայացմանն աջակցելը բխում է ԱՄՆ շահերից. Լին Թրեյսի

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ հյուրընկալվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ փորձագիտական հանրության հետ քննարկելու Հայաստանում և տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների ու երկկողմ կարևորության այլ հարցեր:

ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով տիկին դեսպանին Ինստիտուտի հրավերն ընդունելու կապակցությամբ ու նրան ներկայացնելով փորձագետներին և աշխատակազմին, ընդգծեց նման հանդիպման կարևորությունը. «Մեր Ինստիտուտում այլևս ձևավորված ավանդույթ է կանոնավոր հյուրընկալել օտարերկրյա դիվանագետների ու նրանց հետ քննարկել երկկողմ ու տարածաշրջանային քաղաքականության հարցեր:

Այս տարվա փետրվարի 14-ին մենք նման հրաշալի հանդիպում ունեցանք Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ն.Մ. պարոն Ռիչարդ Միլսի հետ՝ խոսելու 2017թ. դեկտեմբերի 18-ին ընդունված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության, մեր տարածաշրջանում ու դրանից դուրս դրա պրոյեկտման, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:

Դա չափազանց մեծ նշանակություն ունեցավ այս ընթացքում մեր փորձագիտական մեկնաբանություններում ու իրականացրած հետազոտություններում ԱՄՆ քաղաքականությանը վերաբերող հարցերը ճշգրիտ արտացոլելու ու մեր հանրությանը ներկայացնելու առումով»: Այնուհետև տիկին դեսպանն ուղղություն առ ուղղություն, ոլորտ առ ոլորտ խոսեց Հայաստանում ու տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցության, 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական անցումից հետո երկու կողմերի համար բացված նոր հնարավորությունների, ինչպես նաև այն մարտահրավերների մասին, որոնց դիմակայում են Հայաստանն ու ԱՄՆ-ը:

Դեսպանը հանգամանորեն խոսեց երկկողմ հարաբերություններում թե՛ մինչև այժմ իրականացված մեծ աշխատանքի, թե՛ նաև չիրացված մեծ ներուժի մասին, որտեղ կողմերը մեծ անելիքներ ունեն: Որպես նորանշանակ դիվանագետ, ով առաջիկա տարիներին իր առաքելությունը կիրականացնի Հայաստանում, նա կենտրոնացավ այն ուղղությունների վրա, որոնք առաջ կտանեն ու կընդլայնեն հայ-ամերիկյան օրակարգը: Տիկին Թրեյսին նկատեց․ «Ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի կայացմանն աջակցելը բխում է Միացյալ Նահանգների շահերից»։