Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք այս բոլոր իրավիճակներում ծպտուն չեք հանել․ Բաբաջանյանը՝ իշխանական պատգամավորին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը չէր ցանկանում, բայց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իրեն ստիպեց ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ և հիշեցնել, թե ինչպես է ոտնձգություն իրականացվում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

«Երբ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության մեջ մեղադրվող անձին Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքինշխանությանը, թե՞ ոչ։ Երբ Ռուսաստանի իրավապահ համակարգը Հայաստանում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Օրերս ՌԴ Գլխավոր դատախազության որոշումը «Մարտի 1-ի» գործով անցնող մեղադրյալ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Երբ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպում է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ, և մենք այդ հանդիպման բովանդակության մասին չգիտենք»,- հայտարարեց պատգամավորը։

Արման Բաբաջանյանը նշեց, թե իշխանական պատգամավորները «ծպտուն չեն հանում», որովհետև համարձակություն չունեն այդ հարցերի մասին խոսել, իսկ ինքն ունի և կխոսի։