Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վարորդական իրավունքի սահմանափակումը տարածվել է միայն Հայաստանի վրա»․ Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների՝ վարորդական իրավունքով աշխատելու արգելքին։

«Երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգում այդ հարցը կար։ Այն քննարկվել է երկու ուղղությամբ՝ բազմակողմ և երկկողմ։ Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության մասին չի նախատեսում այդպիսի սահմափակում։ Երկկողմ, քանի որ այդ սահամափակումը իրականացվել է ռուսական օրենքով, և այդ օրենքը այնպես է ընդունվել, որ ԵԱՏՄ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ հարցը կարգավորելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և նախարարությունը հույս ունի, որ կկարողանա արդյունքի հասնել։