Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը․ Ուղիղ (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը քվեարկության դրեց երեկ քննարկված հարցերը։

Այնուհետև խորհրդարանը սկսեց քննարկել Կառավարության կողմից ներկայացրած «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը զեկուցող փոխարտագործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի կանոնադրությունում փոփոխություն կատարելը հետապնդում է հետևյալ նպատակը։

«Ըստ այդ կազմակերպության կանոնադրության և պայմանագրի կազմակերպության՝ բարձրագույն խորհուրդում ներկայացված են պետության ղեկավարները, քանի որ Հայաստանում տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, ապա անհրաժեշտ էր համապատասխան փոփոխություն իրականացնել, որը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանը ներկայացված լինի վարչապետի մակարդակով»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը։