Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131780
A A
Քաղաքականություն

Եթե այդ հանքերի մեջ մեկը նոր իշխանությունից սեփականատեր է, դա էլ պետք է իմանանք. Է․ Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարել, ըստ որի՝ ովքեր հանքարդյունբերության ոլորտում տիրապետում են 10 տոկոսից ավելի ցածր մասնաբաժնի, նրանց անունները պետք է բացահայտվեն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը նշեց, որ հանձնաժողովը օրենքի նախագծին բացասական եզրակացություն է տվել, սակայն եղել են վերապահումներ։

«Մենք քննարկել ենք, որ տոկոսադրույքները կարող են իջնել առաջին հրապարակումներից հետո, երբ որ տասը տոկոսանոց շեմի գործող օրենքով կհրապարակվեն վերջնական սեփականատերերի անունները, դրանից հետո մենք անմիջապես կարող ենք ձեռնամուխ լինել տոկոսները իջեցնելու, եթե դրա կարիքը լինի»,- ընդգծեց Հայկ Գևորգյանը։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց՝ ինչո՞ւ չպետք է 100 տոկոսով չբացվի ցուցակը։ Նրա խոսքով՝ գործադիրում կարծում են, թե պետք է 10 տոկոսը չբացել։

«Մենք ինչի՞ց ենք վախենում, որ մարսենք, կամ չմարսե՞նք։ Եթե այդ հանքերի մեջ մեկը սեփականատեր է նախկին իշխանությունից, մենք պետք է իմանանք։ Եթե այդ հանքերի մեջ մեկը սեփականատեր է նոր իշխանությունից, դա էլ պետք է իմանանք։ Եթե մի տոկոս էլ լինի, դա էլ պետք է իմանանք։ Հիմա, երբ որ դուք չեք բացում այդ 10 տոկոսը, ուրեմն կարող ենք չէ՞ ասել, որ այդ 10 տոկոսի մեջ մարդիկ կան, որոնք դարձել են սեփականատեր»,- ասաց նա։

Ազգային ժողովը դեմ քվեարկեց օրենքի նախագիծը օրակարգ մտցնելուն։