Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0795
A A
Հասարակություն

Քոչարյանն անհապաղ պետք է լինի ազատության մեջ. փաստաբան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն անդրադառնում է իր պաշտպանյալի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ Հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումի մասին ՍԴ որոշմանը։

Խմբի անդամ Հայկ Ալումյանը նշեց, որ որոշումը ցույց է տալիս Քոչարյանի նկատմամբ ապօրինի կալանքը և քրեական հետապնդման կիրառումը։

Փաստաբանը հիշեցրեց Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը, ըստ որի՝ Քոչարյանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակվել, սակայն որոշ ժամանակ անց Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ որոշումը։ 

Նա ընթերցեց որոշման մի հատված, որով նշվում է նախագահի կարգավիճակից բխող գործողությունների հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ընթացակարգ և ընթացակարգային մարմին։

Խմբի մեկ այլ անդամ Արամ Վարդեւանյանն իր հերթին ընդգծեց, որ այժմ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է գործառույթն անձեռնմխելիություն ունեցող անձ՝ նկատի ունենալով իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանին։

«Երկրորդ նախագահն անհապաղ պետք է լինի ազատության մեջ», - շեշտեց փաստաբանը։

Վարդեւանյանը հիշեցրեց նաև Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման մեջ նշված՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքը, որը վերաբերում էր ՔԴ  օրենսգրքում 35-րդ հոդվածում՝ անձեռնմխելիությամբ օժտված անձանց վերաբերյալ օրենքի բացը (քրեական հետապնդում իրականացնելու հարցով) և այդ կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը։ 

Հայկ Ալումյանը նաեւ հավելեց, որ քիչ առաջ փաստաբանական խմբի մյուս անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը մուտքագրում են արել առաջին ատյանի դատարան, որպեսզի անհապաղ դատական նիստ հրավիրվի՝ իրենց պաշտպանյալի կալանքի հարցը քննելու համար։