Բացել լրահոսը Փակել լրահոսը
47256611_1974254309325284_8404910566279217152_n
A A
Քաղաքականություն

Մկրտիչ Մակարյանը կստանա՞ Արման Բաբաջանյանի մանդատը

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով խմբակցության կազմից դուրս գալու մասին։ 

Սակայն նա դեռևս որոշում չի կայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Այս կապակցությամբ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն տարածեց՝  նշելով, որ հարգում է պարոն Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ 

«Ա1+»-ը փորձեց տեղեկանալ, թե Բաբաջանյանի՝ մանդատը դնելու դեպքում, ով է ստանալու այն։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյան մեզ հետ զրույցում ասաց, որ համամասնական ցուցակով հաջորդը «Նոր Բայազետ» ընկերության տնօրեն, իրավաբան Մկրտիչ Մակարյանն է։ Մակարյանը պատգամավորի ռեյտինգային թեկնածու էր Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։