A
A
Ավագանին կարձանագրի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հրաժարականի դիմումը
Աջակցիր «Ա1+»-ինԻջևան քաղաքի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից։ Այս լուրը «Ա1+»-ը ճշտեց Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Բորիս Թանանյանից։
Վերջինս հաստատաեց լուրը, հավելելով, որ առաջիկա օրերին կկայանա ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ավագանին կարձանագրի Վարդան Ղալումյանի դիմումը։