A
A
«Լուսավոր Հայաստան»-ն ակնկալում է Բաբաջանյանից վերադարձնել մանդատը
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում։
ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։