A
A
Նիստին բացառապես Ամուլսարի թեման է քննարկվել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել է բացառապես Ամուլսարի թեման: Նա հայտնեց, որ հիմնականում անդրադարձել են առկա նյութերին և լսել են տարբեր կարծիքներ:
Նրա խոսքով՝ ինչպես ժողովրդի մեջ, այնպես էլ իրենց ներսում և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ կան՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ոչ մի դիրքորոշում չի հայտնել այս հարցում։
Հիշեցնենք, որ նիստի մեկնարկից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ նիստին քննարկվելու է ՍԴ որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով, սակայն Ալեն Սիմոնյանը հերքեց դա և ասաց, որ ոչ մի այլ թեմա չեն քննարկել։