Բացել լրահոսը Փակել լրահոսը
prisonbars_getty_crop_June_2014_0
A A
Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ

ՔԿՀ-ներում իրավիճակը վերահսկվում է

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։

Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։

Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ։

ՀՀ արդարադատության նախարարություն