Բացել լրահոսը Փակել լրահոսը
69324404_1000759716982879_6311554771908034560_n (1)
A A
Հասարակություն

Դավիթ Խիթարյանն ընտրվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունենում բուհի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։

Օրակարգում հետեւյալ հարցերն են՝

1.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն:

2.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն:

3. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ.Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

4.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն:

5.Այլ հարցեր:

Այս պահին «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Ռոման Մուրադյանը, իսկ քարտուղար՝ Դիանա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Եվ այսօր պետք է ընտրվի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Որպես ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջարկվեց մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Խիթարյանի թեկնածությունը։

Նա ընտրվեց ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։