Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131638
A A
Հասարակություն

Դասադուլ՝ Տնտեսագիտական համալսարանում․ պահանջում են Ռուբեն Հայրապետյանի վերադարձը (տեսանյութ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում նոր ուսումնական տարվա առաջին օրը դասադուլ են հայտարարել։ Պահանջը ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձն է:

«Ա1+»- ի հետ զրույցում համալսարանի ուսանողներից մեկն ասաց, որ որևէ անձնական խնդիր չունեն նոր ռեկտորի՝ Դիանա Գալոյանի դեմ, միայն ցանկանում են, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը վերադառնա։

Ուսանողներին դասադուլը դադարեցնելու կոչով է հանդես գալիս ՀՊՏՀ-ի Փիլիսոփայության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանը։ Նա ողջունում է ուսանողների պահանջը՝ ունենալ որակյալ կրթություն։ Բայց դասադուլ անելով այդ ամենին չեն հասնի, նկատում է նա։

Ըստ նրա՝ համալսարանում նախկինում էլ բարեփոխումներ արվել են, հիմա էլ դրա անհրաժեշտությունը կա, բայց Ռուբեն Հայրապետյանի կատարած բարեփոխումները «հեղափոխական էին», ինչն իր համար ընդունելի չէր։ Արամ Սարգսյանի խոսքով՝ այս ամենի մեղավորը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է:

«Եթե նախարարը ճիշտ աշխատեր, այս ամենը չէր լինի։ Սա նախարարի վատ աշխատանքի հետևանք է»,- շեշտեց նա: