Բացել լրահոսը Փակել լրահոսը
gagik-xachatryanin-meghadranq--n158890-1
A A
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը (տեսանյութ)

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ (2008-14 թթ․), Ֆինանսների նախկին նախարար (2014-16 թթ․) Գագիկ Խաչատրյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը։

Դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով, իսկ նրա եղբորորդուն՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը օգոստոսի 27-ին խուզարկություններ էր կատարել Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործը վերաբերում է միլիոնավոր դոլարների հասնող վատնումներին։