Բացել լրահոսը Փակել լրահոսը
69480288_488242812011878_6932608146716229632_n
A A
Հասարակություն

Մահացել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանը

79 տարեկանում կյանքից հեռացավ անվանի հայագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, Հայաստանի գրողների միության անդամ Հրաչիկ Ղազարի Միրզոյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը՝ օգոստոսի 29-ին, ժամը 14–ին: