Մի նախարարություն ունեինք, էդ էլ փակեցին․ Հրաչ Բերբերյանը ներկայացրել է գյուղատնտեսական խնդիրները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով այս տարի անընդհատ կրկնվող հրդեհներին, ասում է, որ դրանք պետք էր եւ կարելի էր կանխել։
Ըստ նրա՝ եթե կարողանային աշխատանքները ճիշտ կատարել, ապա այսպիսի խնդրի առաջ չէինք կանգնի։ Բերբերյանը մասնավորապես նշել է, որ խոտհունձը չի իրականացվել այնպես, ինչպես կարգն է։
Այս ամենը, ըստ ՀԿ նախագահի, անդրադարձել է նաև անասնակերի գնի թանկացման վրա։
«Մենք այսօր անասնակերի խնդիր ունենք, այն 2 անգամ թանկացել է»,- ասում է Հրաչ Բերբերյանը՝ ավելացնելով․
«Գյուղատնտեսությունն այսօր բարձիթողի վիճակում է, մի նախարարություն ունեինք, էդ էլ փակեցին, մինչև ե՞րբ կարելի է էսպես շարունակել»։
Նա նշում է նաև, որ գյուղատնտեսական տարբեր խնդիրներ ավելի են սրվել․
«Օրինակ, ապրանքի մթերման ծավալները նվազել են, միայն դեղձն է, որ այս տարի լավ է բերք տվել։ Խաղողի մթերումը պակասել է 30 տոկոսով, ծիրանը նույնպես պակաս է, իսկ բանջարեղենը նույնն է, ինչ անցյալ տարի։ Գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»,- ասում է Բերբերյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ հեշտ է ամեն ինչ կարգի բերել , պետք է ճիշտ մոտեցում ունենանք և ամեն ինչ կարգի կբերենք։