A
A
«ՍԴ-ի՝ միմյանց հակասող որոշումների վերաբերյալ դիմում է ներկայացվել դատախազություն»․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼյուբով Փիլոյանի հողամասի մասով ՍԴ-ի ընդունած վարույթը մտահոգության տեղիք է տալիս։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերոնշյալ քաղաքացու պաշտպան Արթուր Գրիգորյանը։
Նա նշեց, որ հօգուտ իր պաշտպանյալի կայացված դատական ակտի մասով մյուս կողմը դիմել էր ՍԴ այս տարվա մարտին, սակայն դիմումը չէր բավարարվել, մինչդեռ մյուս կողմը երկրորդ անգամ է դիմել ՍԴ, բայց այս անգամ ՍԴ-ի մեկ այլ կազմ նույնաբովանդակ դիմումը վարույթ է ընդունել։
Փաստաբանի խոսքով՝ ՍԴ-ի՝ միմյանց հակասող որոշումների վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։
Արթուր Գրիգորյանը այս ամենի մասով ունի երկու վարկած, որ կա՛մ ՍԴ-ի աշխատակազմում սա եղել է պաշտոնական անփութության հետեւանքով, կա՛մ՝ դիտավորություն է։