Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh
A A
Պաշտոնական

Այրվել է 1500 հակ անասնակեր, անասնագոմի մոտ կայանած «ԳԱԶ-53»-ը, սատկել 2 հավ

Օգոստոսի 24-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Քոչարի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:40-ին, մարվել` 08:02-ին:

Այրվել են անասնագոմը (մոտ 55 քմ), բաղդադե առաստաղը՝ մասամբ (մոտ 15 քմ), տանիքում պահեստավորած 1500 հակ անասնակեր, անասնագոմի մոտ կայանած«ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, իսկ տանիքի մետաղյա թիթեղներն ամբողջությամբ վնասվելեն: Սատկելէ 2 հավ: