Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Երևանում` արկղերի գործարանում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 24-ին, ժամը 13:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող արկղերի գործարանի (չշահագործվող) մոտակայքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արկղերի չշահագործվող գործարանի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:54-ին:

Այրվել են 600 քմ խոտածածկույթ և չշահագործվող մետաղյա տնակի (8 քմ) ներսի երեսպատումը: