Բացել լրահոսը Փակել լրահոսը
00-825
A A
Հասարակություն

Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով Shamshyan.com

 Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ այսօր, ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս.Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: