Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԵԿ
A A
Քաղաքականություն

Եվրոպական կուսակցությունն ակցիա անցկացրեց Ռուսաստանի դեսպանատան առջև (տեսանյութ)

Այսօր Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի 80-ամյակը. ինչո՞ւ է այն կարևոր Հայաստանի համար» խորագրով գիտաժողովը։

Գիտաժողովից հետո կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ շարժվեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ 

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դեսպանատուն գալու նպատակն է Ռուսաստանին հիշեցնել, որ այսօր լրանում է 1939 թվականին Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի միջև չհարձակման պայմանագրի 80-ամյակը։ 

«Հայաստանի եվրոպական կուսակցության փոքր պատվիրակությամբ փորձում ենք մտնել Ռուսաստանի դեսպանատուն՝ հիշեցնելու, որ այսօր  «Մոլոտով-Ռիբենտրոպ» պայմանագրի 80 ամյակն է և ժամանակին՝ 1991 թվականին, Ռուսաստանի պետխորհուրդը, 1989 թ Գերագույն խորհուրդը ճանաչեցին անվավեր»,- նշեց նա։

Պայմանագրի չեղարկման նախադեպով կուսակցությունն առաջարկում է չեղարկել 1921 թվականի մարտի 16-ին Վլադիմիր Իլյիչ Լենինի և Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի միջև Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը։

Պայմանագրով, ըստ Խզմալյանի, Լենինը և Աթաթուրքը բաժանեցին Հայաստանը․ Արևմտյան Հայաստանն անցավ Թուրքիային, Արցախը և Նախիջևանը՝ Ադրբեջանին։ 

Մանրամասները՝ տեսանյութում