Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0826
A A
Քաղաքականություն

Արա Պապյանը համոզված է, որ Մոսկվայի պայմանագիրն ամբողջությամբ կեղծ է (տեսանյութ)

Քաղաքագետ, քաղաքական գործիչ Արա Պապյանն, անդրադառնալով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նախադեպին, այսօր տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ ասաց, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ որևէ միջազգային պայմանագրի չեղարկումը պետք է լինի կնքող պետությունների կողմից։

Քաղաքագետի խոսքով՝ համեմատած Լենին-Աթաթուրք պայմանագրի հետ, «Մոլոտով-Ռիբենտրոպ»-ը կնքվել է միջազգային սուբյեկտների միջև։

Այն դեպքում, երբ, ըստ Պապյանի, Մոսկվայի պայմանագրի կնքման ժամանակ (Լենին-Աթաթուրք պայմանագիր - հեղ.) ո՛չ Վլադիմիր Լենինի իշխանությունը (Բոլշևիկյան իշխանություն - հեղ.), ո՛չ էլ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանությունը (թուրքական իշխանություն) ճանաչված չի եղել միջազգայնորեն, հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրն ի սկզբանե անօրինական է։

«Իրականության մեջ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է ոչ թե մարտի 16-ին, այլ՝ մարտի 18-ին»,- կնքման ամսաթվի մասին խոսելով՝ ասաց Պապյանը։ 

Վերջինիս խոսքով՝ պայմանագիրն ամբողջությամբ կեղծ է։