Բացել լրահոսը Փակել լրահոսը
E361ED7C-FD6B-433D-A9D0-ADC47D7D993A_cx0_cy7_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Սպիտակ տունը դադարել է միջազգային օգնությունը կրճատելու փորձերը

Սպիտակ տունը դադարեցրել է Կոնգրեսի հետ պայքարը 4 միլիարդ դոլարի չափով միջազգային օգնություն հատկացնելու հարցի շուրջ, և թույլ կտա ծախսել այդ գումարը, գրում է golos-ameriki.ru-ն։

Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր կրճատել օտարերկրյա պետություններին աջակցելու համար կատարվող ծախսերը՝ համարելով դրանք դատարկ ու ոչ անհրաժեշտ ծախս, սակայն նահանջեց, երբ պարզ դարձավ, որ որոշ առանցքային օրենսդիրներ կտրականապես դեմ են այդպիսի քայլին:

«Նախագահը հստակորեն հասկացրեց, որ միջազգային օգնության ոլորտում կան ոչ պիտանի ու ավելորդ ծախսեր, և մենք պետք է ավելի իմաստուն լինենք բուջետային միջոցների բաշխման ժամանակ, - «Ամերիկայի ձայնին» ասաց Սպիտակ տան ներկայացուցիչը. – Ահա թե ինչու նա խնդրեց իր վարչությանը ուսումնասիրել տարբերակներ, թե ինչպես դա կարելի է անել»:

Սակայն նրանից հետո, երբ և դեմոկրատները, և հանրապետականները հանդես եկան Կոնգրեսի կողմից արդեն իսկ հատկացված միջոցները սառեցնելու Սպիտակ տան փորձերի դեմ, վարչությունը նահանջեց:

«Ակնհայտ է, որ Կոնգրեսում բազմաթիվ մարդիկ պատրաստ չեն աջակցել ոչ պիտանի ծախսերի կրճատմանը», – հայտարարում են Սպիտակ տնից: Թրամփի որոշ խորհրդատուներ ցանկանում էին կրճատել միջազգային օգնությունը ֆիսկալ կարգապահություն ցուցաբերելու համար նրանից հետո, երբ Թրամփը ստորագրել է երկամյա ծրագիր 2.7 տրիլոին դոլարի պետծախսերի գծով:

Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց, որ միջոցների սառեցումը կխաթարեր բյուջեի գծով պայմանավորվածության «բարեխիղճ ոգին»: Երկու հանրապետականներ՝ սենատոր Լինդսի Գրեմն ու կոնգրեսական Հել Ռոջերսը հայտարարեցին, որ միջազգային օգնության սառեցումը «զգալի» վնաս կհասցներ ազգային անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում գործադրվող ջանքերին, ինչպես նաև կբարդացներ ապագա բյուջետային քննարկումները Սպիտակ տան և Կոնգրեսի միջև:

Թրամփն արտահայտեց որոշակիորեն ոչ միանշանակ դիրքորոշում:

«Մենք միլիարդավոր դոլարներ ենք տալիս այն երկրներին, որոնց մենք դուր չենք գալիս, անգամ մի փոքր, - ասաց նախագահը լրագրողներին անցյալ շաբաթ. – Եվ ես կրճատում եմ այդ ծախսերը: Մենք նոր ներկայացրել ենք ևս 4 միլիարդ դոլարի փաթեթ: Եվ որոշ դեպքերում ես տեսնում եմ իրավիճակը երկու կողմերից: Իսկ որոշ դեպքերում խոսքը գնում է այն երկրների մասին, որոնց հարկավոր չէ գումար տրամադրել»: