Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Մանուկյան
A A
Քաղաքականություն

Անկախության հռչակագիրը Գերագույն խորհրդի լավագույն փաստաթուղթն է․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

Սա լավ տոն է, մարդ դաստիարակելու տոն է, սա պիտի լինի թիվ մեկը` բոլոր տոներից առավել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀԱԿ փոխնախագաh, 1990 թվականին Անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը։

Նա նշեց, որ անկախությունը պետք է գովերգել, սիրել, փոքր ազգերի համար դա նախախնամություն է, բախտ է, որ առիթ է ստեղծվել 600 տարի ընդմիջումից հետո ունենալ քաղաքացի, որը իր երկրի տերն է

«Ինձ համար գերագույն արժեքը անկախ քաղաքացին է։ Անկախության հռչակագիրը Գերագույն խորհրդի լավագույն փաստաթուղթն է»,- ասաց Արամ Մանուկյանը։

Նա պատմեց, որ անկախության քարոզին մարզերում իրենց հետ մասնակցել են մեր պատմության ու մշակույթի մեծագույն ներկայացուցիչները՝ Տիգրան Մանսուրյանը, Օհան Դուրյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լորիս Ճգնավորյանը, Հակոբ Հակոբյանը եւ ուրիշներ։

Արամ Մանուկյանի խոսքով՝ Անկախության հռչակագիրը ղարաբաղյան ազատագրական շարժման 2,5 տարվա պայքարի արդյունք է։

Խոսելով նաեւ նախկին իշխանությունների վերաբերմունքի մասին անկախության հանդեպ՝ Արամ Մանուկյանն ասաց․

«Նախորդ տարիներին, երբ այս օրը գալիս էի ասուլիսի, գիտեի, որ կռիվ եմ տալու, քանի որ նրանք մսխում էին անկախությունը։ Այն, ինչ Ռոբն ու Սերժը վերջին տարիներին արեցին, ամենեւին մեր անկախության ամրապնդմանը չի նպաստել»,-ասաց Արամ Մանուկյանը։

Խոսելով նաեւ ներկայիս իշխանությունների մասին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ նրանք հստակ չեն արտահայտում իրենց դիրքորոշումը ԼՂ հարցի վերաբերյալ։ 

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո առաջին ամիսներին հստակ կարող էին չլինել, սակայն անցել է այդ ալիքի շրջանը, եւ քաղաքացիներին պիտի հստակ իրենց դիրքորոշումները հայտնեն

Արամ Մանուկյանն ասաց, որ ՀԱԿ-ից բացի՝ դեռես որեւէ քաղաքական ուժ ԼՂ-ի խնդրի լուծման սեփական եւ հստակ մոտեցումներ չի հայտնել։