Բացել լրահոսը Փակել լրահոսը
asas
A A
Քաղաքականություն

Արսեն Գասպարյանը խոչընդոտել է վարչապետի հետ ներդրողների հանդիպմանը․ Գագիկ Մակարյան (տեսանյութ)

«Ապրիլ ամսին վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը փորձում էր այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ներդրողների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայանա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը։

Վերջինս նաև հավելեց, թե հենց տնտեսական որոշ նպատակներ, որոնք հռչակել էր Ն․Փաշինյանը Ստեփանակերտում Համահայկական խաղերի բացման ժամանակ, իրականանալի չեն, և այդ առումով նրա խորհրդականները ճիշտ հաշվարկներ չեն ներկայացրել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՆԱ-ի աճին։ Ինչ վերաբերում է մինչև 2050թ․ զբաղվածությունը 2,5 միլիոնի և բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակներին, ապա Գ․ Մակարյանը դա իրատեսական է համարում։

Գործատուների միության ղեկավարը նորից քննադատեց կառավարության կադրային քաղաքականությունը և հավելեց, որ անցած մեկ տարվա ընթացքում ավելի շատ փորձառություն է ձեռք բերել վարչապետը, և ոչ թե իր թիմը։ «80 տոկոսը պետք է վերագրենք իր անձին, 20 տոկոսը՝ իր թիմին»,- շեշտեց նա։

 Գ․Մակարյանը անդրադարձավ նաև ներդրումների թեմային, Ամուլսարի ու «Սանիթեք» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։

Մանրամասները՝ տեսանյութում